21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Պարո՛ն Սարգսյան, որ Արարատում կրի գործարան ունեք, էդ իշխանության հետ համաձայնեցված է, չէ՞»

«Որոշ քաղաքական ուժեր, որոնք հասկացել են, որ իրենց համար ելք չկա՝ անցել են «Ծառուկյան» դաշինքը վարկաբեկելուն»,- այսօր  Գառնիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ժողովուրդը միամիտ չէ, ժողովուրդը բոլորին գիտի, բոլորի կենսագրությունը գիտի, թե ով ինչի վրայով անցնելով եկավ իշխանության, ով ինչպես է իշխանությունից ստանում իր նպաստը եւ սկսում ծառայել այս իշխանությանը: Հիմա նույն Արամ Զավենի Սարգսյանը, երեկ քննադատում է «Ծառուկյան» դաշինքին եւ Ծառուկյանին՝ ասելով՝ ժողովուրդ, մեր երկրում առանց իշխանության թույլտվության կաթի մթերման կետեր հնարավոր չէ ունենալ: Հիմա հարցնում եմ՝ պարոն Սարգսյան, որ Արարատում կրի գործարան ունեք, էդ իշխանության հետ համաձայնեցված է, չէ՞»,-նշեց Զուրաբյանը:

Հիշեցնենք՝ Վանաձորում «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքն անվանել էր Հանրապետականի 2-րդ կուսակցություն եւ նշել. «Գագիկ Ծառուկյանը ֆոկուսչիկ է, դրա համար էլ առանց իշխնությունների հետ կապ ունենալու՝ կարողացել է ունենալ կազինո եւ բիզնեսներ»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ