Ոչ ոք ոչ մեկի ականջները չի պատրաստվում կտրել. Ա. Զուրաբյան
«Ականջները կտրելու հայտարարությունը չեմ հավատում, որ որպես գործնական նշանակություն ունեցող հայտարարություն է ընկալվել կամ եղել, որովհետև ոչ ոք ոչ մեկի ականջները չի պատրաստվում կտրել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը` խոսելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից, որ արել էր Սյունիքում, որ ականջները կկտրի Սյունիքի մարզպետի, ով հորդորում է տարբեր պետական հաստատություններում մարդկանց ընտրություն կատարել ՀՀԿ-ի օգտին:
«Բայց կարծում եմ, որ մարզպետներին կամ այն պաշտոնյաներին, ովքեր իրենց պարտականությունները լավ չեն կատարում, արժե պատժել»,-հավելեց նա:
Հարցին, թե արդյոք հայ կնոջը սազական է նման հայտարարություններ անել, Արարատ Զուրաբյանն արձագանքեց, թե բոլորս էլ կարող ենք ամեն պահի կատակով ասել, թե խելոք պահի քեզ, ականջներդ կկտրեմ: