Հրանտ Բագրատյանը բացատրում է Գյուղատնտեսության նախարարին
«Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու, պատգամավոր Հրանտ Բագրատյանն արդեն իսկ դրական է համարում այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում է ներդրումներից: «Դա լավ է, բայց հարց է առաջանում, թե ինչպես են խոսում»,-այսօր ասուլիսին ասաց նա: Նախատեսվող ներդրումային ակումբի վերաբերյալ նա իր մոտեցումն ունի, լավ է, սակայն իր ասած տարբերակը սուվերենտ ֆոնդն է, այդ թվում Երևան-Թեհրան ավտոճանապարհը:
«Ե´վ Հովիկ Աբրահամյանը, և´ ներկա վարչապետը ասել են` անելու ենք, ավելին Կարեն Կարապետյանի սեպտեմբերյան ծրագրում միակ կետն էր, գրված էր ժողովրդական հիմնադրամի մասին, որին համաձայն էի, ինչ վերաբերում է անում են, թե չեն անում, ես կապ չունեմ նրանց հետ, որ զանգեմ, ասեմ, թե ինչի չես անում: Ինքը երբ եկավ, ասեց`
անելու ենք, ես նույնիսկ չասացի` վայ-վայ, մեր առարակն անում եք: Բայց եկավ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն, ասաց, որ ներդրումային ֆոնդ լինի, բա բանկերին դեպոզիդ չբերեն: Սրանից հետո պիտի նախագահը կանչեր Արթուր Ջավադյանին, ասեր` ձենդ կտրի»:
Ընտրվելու դեպքում Հ. Բագրատյանը խոստացավ նման ակումբ ստեղծել հենց մեկ ամսում, ենթակառուցվածքային ծրագրեր իրագործել, այդ թվում ճանապարհ դեպի Իրան, ջրամբար, քննարկել ԵՏՄ-ից դուրս գալու հարցը:
Ըստ բանախոսի`Գյուղատնտեսության ներկայիս գաղափարն այս ոլորտի մասին ոչ մի պատկերացում չունի: «Ասեմ, փոխանցեք իրենց, թե որն է ֆերմերային ու գյուղատնտեսական տնտեսությունների տարբերությունը: Ֆերմերային տնտեսությունը կարող է ունենալ վարձու աշխատող, գյուղատնտեսական տնտեսությունը` ոչ»:
ԻՆչ վերաբերում է բանկերից տրվող վարկերի տոկոսադրույքներին, ապա պատգամավորն ասաց, որ ներդրումային ֆոնդը թույլ կտա իջեցնել դրանք: