27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ներկայացվել են պետական հոգածություն պահանջող խնդիրներն ու անելիքները

Այսօր Երևանում՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի Մանթաշով սրահում, տեղի է ունեցել մշակույթի ոլորտի  57 հասարակական կազմակերպությունների հանդիպումը  ՀՀ մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվել են  պետական հոգածություն պահանջող  խնդիրներն  ու անելիքները:

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել մշակութային ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Առկա խնդիրների և հետագա անելիքների առնչությամբ ելույթ է ունեցել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ներկայացվել են Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում մշակույթի ոլորտին վերաբերող  դրույթները:

Ելնելով մշակույթի ոլորտում առկա խնդիրների լուծման գործում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջարկվող  իրատեսական ծրագրերից  ու որդեգրած քաղաքականությունից` հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջարկել են ընդունել հայտարարություն` 2017թ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկելու Հայաստանի հանրապետական կուսակցության ու նրա թեկնածուների օգտին:

Առաջարկված հայտարարությունն ընդունվել է հանդիպմանը ներկա 57 հասարակական կազմակերպությունների կողմից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ