«Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոաննիսյանից». Տիգրան Մուկուչյան
ԿԸՀ-ն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից հրապարակած ձայնագրությունները: Հիշեցնենք՝ այդ ձայնագրություններից պարզ է դառնում՝ մի շարք մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններ փորձել են մարդկանց ընտրությունների նախաշեմին ուղղորդել:
«Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոաննիսյանից, վերցրել ենք, հիմա ընթանում են ուսումնասիրություններ: Այդ ամբողջը պետք է լսել, յուրաքանչյուրն իրենց ներկայացնում է մեկ ինքնուրույն փաստական հանգամանք: Կլսենք, արդյունքում մեր դիրքորոշումների վերաբերյալ կիրազեկենք ձեզ»,- անդրադառնալով վերը նշված թեմային՝ նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Անդրադառնալով «ԵԼՔ» դաշինքի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումին, որով նա պահանջում էր պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի գրանցումն անվավեր ճանաչել, Մուկուչյանը նշեց. «Կքննարկենք, որոշումը կլինի՝ կիմանաք»: