21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ է, ձեզ ընտրեմ կոռուպցիան վերանալո՞ւ է. քաղաքացին` պատգամավորի թեկնածուին

«Որպեսզի ՀՀ-ում քաղաքացին դառնա անկախ և հաստատի իշխանություն ձևավորվելու սեփական իրավունքը, հարկավոր է, որ նա մտածի, որ անկախ է փողից, վախից, արհեստական հեղինակություններից»,-այսօր Արաբկիր համայնքում նախընտրական քարոզչական երթի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավորի ռեյտինգային թեկնածու Հայկ Կոնջորյանը:

կարդաց իր կողմից հռչակած «Անկախ քաղաքացու մանիֆեստը» և հայտարարեց, թե ուժեղ պետության հիմքն անկախ քաղաքացին է, որը տալիս է իշխանություն և կարող է զրկել իշխանությունից:

«Ինչ է, ձեզ ընտրեմ կոռուպցիան վերանալո՞ւ է, բոլորն էլ իրենց մասին են մտածում էլի: Դե բոլորդ կուսակցությունները միացրեք մի կուսակցություն ստեղծեք, ասեք՝ ժողովուրդ էս ա»,-դժգոհեց մի տարեց մարդ:

Հայկ Կոնջորյանը նշեց, թե այդ դեպքում կդառնա Սովետ և կոչ արեց երիտասարդներին շանս տալ և իրենք կապացուցեն, որ այս երկրում փոփոխություն հնարավոր է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ