Ատրճանակ են պահել. քաղաքական թեժ կրքեր Էջմիածնում
Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:
«Էջմիածնում մի քանի օր շարունակ առանց պետհամարանիշի մեքենան հետապնդել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աշխատակիցներին: Երեկ գիշեր մի երիտասարդ մոտեցել է կենտրոնական շտաբի աշխատակիցներից մեկին ու ատրճանակը պահելով նրա ճակատին՝ սպառնացել են ու զգուշացրել, որ չաշխատի ՕՐՕ-ի համար»,- նշեց Մանուկյանը:
Արեգնազ Մանուկյանը հայտնեց նաև, որ դիմել են ոստիկանությոն, ավելի ուշ արդեն այլ մանրամասներ կհայտնեն: