25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ ոլորտի ղեկավարներին ընդունել է Կարեն Կարապետյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ղեկավարներին: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով պատվիրակության այցը մեր երկիր՝ վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ բնագավառի ղեկավարների մասնակցությունը հերթական աշխատաժողովին նոր խթան կհաղորդի ոլորտում ծավալված համագործակցությանը: «Մենք համատեղ ստեղծել ենք լավ ներուժ ունեցող ակումբ և կարևորում ենք ԵԱՏՄ շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների ու թվայնացման ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացումը», – ասել է կառավարության ղեկավարը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

         ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ ոլորտի ղեկավարները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում հանդիպում անցկացնելու նախաձեռնության և պատշաճ ընդունելության համար: Նրանք նշել են, որ նման աշխատանքային հանդիպումները լավ հարթակ են՝ ոլորտին վերաբերող հարցերը քննարկելու և ինչպես ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկրում, այնպես էլ միության շրջանակում տնտեսական աճի զարգացման նախադրյալներ ձևավորելու համար: ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ ոլորտի ղեկավարները ՀՀ վարչապետին տեղեկացրել են, որ աշխատաժողովի շրջանակում նախատեսվում է անդրադառնալ  թվայնացման և ՏՏ բնագավառում փոխգործակցության օրակարգին,ինչպես նաև  յուրաքանչյուր անդամ երկրում համակարգման մարմնի ստեղծմանը վերաբերող հարցերին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ