20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կառավարությանը վերջնաժամկետ է տրված

ՄԻԵԴ-ը վերջնաժամկետ է տվել Հայաստանի Կառավարությանը: Մինչեւ ապրիլի 18-ը Կառավարությունը պետք է պատասխանի Եվրոպական դատարանին՝ «Սասնա ծռեր»  խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ առաջադրված հարցերին:

«Մինչեւ ապրիլի 18-ը պետք է իրականացվեն բոլոր բժշկական հետազոտությունները եւ տեղեկություններ տրամադրվեն ՄԻԵԴ-ին»,- ասել է  Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը:

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պահանջել է ձեւավորել  նաեւ բժշկական հանձնաժողով։ Եվրադատարանի նամակից հետո՝ մարտի 23-ին, Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են Քաղաքացիական հիվանդանոց՝ Վնասվածքաբանության  կենտրոն

 Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՊՊԾ տարածքում գտնվելու ժամանակ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էր ստացել եւ նրա ոտքում դեռ բեկորի 18 մասնիկ է մնացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ