14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը վարչապետն է․ Gallup International Association

Քաղաքական գործիչներից դրական ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Կարեն Կարապետյանի  գործելաոճին դրական է վերաբերվում  քաղաքացիների 81 տոկոսը, հարցվածների 82,8%-ն էլ ցանկանում է 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանին կրկին տեսնել վարչապետի պաշտոնում։

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։ 

 «Կարեն Կարապետյանի  մասնակցությունը քարոզարշավին, նրա դրական իմիջը  միանշանակ դրականորեն ազդել է ՀՀԿ ցուցանիշի վրա, և գրանցել են ավելի բարձր ցուցանիշներ»,-ընդգծեց նա:

Արամ Նավասարդյանը նշեց, որ նախընտրական հարցումների երկրորդ փուլի հարցումներն անցկացվել են մարտի 12-19-ը ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 1145 մարդ: Հարցումն իրականացվել է հենց Gallup International Association-ի նախաձեռնությամբ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ