Ահաբեկչությունը որտեղ ասես կարող է հայտնվել․ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Мир հեռուտաընկերությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «Мир» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Նախագահն ասել է, որ ահաբեկչությունն այնպիսի չարիք է, որը կարող է հայտնվել որտեղ ասես։
«Այդ պատճառով պետք է միշտ զգոն լինել։ Միշտ պետք է միջոցներ ձեռնարկել։ Ես հիանալի հասկանում եմ, որ թե Լոնդոնում, թե Փարիզում շատ միջոցներ են ծախսվում անվտանգության վրա, սակայն սա այնպիսի հանցագործություն է, որի ի կատար ածումն անհնար է կանխագուշակել։
Մի բան է, երբ տեսանելի թշնամի ունես։ Այլ բան է, երբ փախստականների անվան տակ Եվրոպա կարող են ներթափանցել մարդիկ, որոնց նպատակը լրիվ այլ է։ Դրա դեմ պայքարելը շատ դժվար է»,- ասել է ՀՀ նախագահը։