20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մի դատեք

Երբ դու ապաշխարում ես (խնդրում եմ չշփոթել զղջալու կամ խոստովանելու հետ), քո ՄՏՔԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ քո հոգու վրա է թեքված, քո սխալների վրա: Դու ուզում ես դրանցից ազատվել: Դու պայքարում ես քո սխալների դեմ: Դու գիտես ինչքան դժվար է դա անել, ու դու գիտես, թե Աստված ինչքան է քեզ սիրում ու համբերում, որ այս աշխատանքը կատարես, ու հոգիդ միանգամից չի վերցնում ու դժոխք նետում: Ու թե սիրում ես Աստծուն ու իր ընտանիքը, դու ինքդ կիմանաս, թե ինչքան դժվար է մյուս մարդկանց համար սուրբ կյանք ապրելը ու որ Աստված իրենց էլ է համբերում: Ու դու էլ կլինես քո Երկնավոր Հոր կողմից ու կաշխատես այդ ուղղությամբ, այլ ոչ թե մարդկանց դատելու: Էլ չեմ ասում, որ մեր Տերն ասաց` մի դատեք, որ չդատվեք: Ինչ դատաստանով որ դատեք, նրանով էլ կդատվեք: Դուք էլ մի դատեք ժողովուրդ ջան, որ չդատվեք ձեր բազում մեղքերի ու սխալների համար: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ