Այդպիսի մարդուն ո՞վ նզովյալ չի համարի
Ով իր մեջ չունի Աստծո երկյուղը, նա պաշտպանված չէ սատանայական հարձակումներից:
Ով իր մեջ չունի Աստծո երկյուղը, նա մտքով դեգերում է և անհոգ է բարու հանդեպ, քնում է չափից ավելի ու չի հոգում իր գործերի մասին: Նա վավաշոտության անոթ է, զվարճանում է այն ամենով, ինչն իրեն հաճելի է, քանզի չի վախենում Տիրոջ գալուստից. նա պարծենում է կրքերով, սիրում է հանգիստը, փախչում է չարչարանքներից, խորշում է խոնարհությունից, գովաբանում է ամբարտավանությունը:
Ի վերջո գալիս է նրա Տերը և նրան գտնում է Իր համար անհաճո զբաղմունքներում ու նրան կպատժի ամենայն խստությամբ, և կմատնի հավերժական խավարին:
Այսպիսի մարդուն ո՞վ նզովյալ չի համար:
ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ