Մի արդարացեք ձեր չգալով, ասեք, որ չեք ուզում պայքարեք. հավավքել են Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում հավաք է ընթանում՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի: Թեպետ Սարգսյանին երեկ հուղարկավորել են Շահումյանի գերեզմանատանը, ակցիաների կազմակերպիչ Շահեն Հարությունյանն ու նրա ընկերները շարունակում են ակցիաներն ու նստացույցը Ազատության հրապարակում:
«Իրավագիտակից մարդիկ չեն գալիս այստեղ, բայց ֆեյսբուքում պահանջում են արժեքավոր պայքար: Մի արդարացեք ձեր չգալով, ասեք, որ չեք ուզում պայքարեք: Իրենք չեն գալիս, եկողին էլ փնովում են, դա խայտառակություն է»,-ասաց նա: