ԿԸՀ-ն բավարարեց պատգամավորի մի խումբ թեկնածուների ինքնաբացարկի դիմումները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի պատգամավորի մի խումբ թեկնածուներից ինքնաբացարկի մասին դիմումներ է ստացել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ի արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց բոլոր դիմումները: Նիստի ընթացքում նրանց գրանցումը ուժը կորցրած ճանաչվեց:
Ինքնաբացարկի մասին դիմումներ էին ներկայացրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արմեն Կարապետյանը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներ Վարդուհի Բարսեղյանը, Շալիկո Զորոյանը, «Ելք» դաշինքի կողմից առաջադրված Հուսիկ Բաղդասարյանը:
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ մարտի 23-ին, ժամը 18:00-ին լրացել է թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու ժամկետը:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքակլան ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք:
Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Ելք » դաշինքները: