14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հարկահավաք-«ռազգոն»

Հայաստանը հունվար և փետրվար ամիսներին գերակատարել է հարկերի հավաքագրումը: Ուշագրավ է, որ գերակատարումը վերաբերում է և՛ ծրագրած ցուցանիշների նկատմամբ, և՛ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Հարկերի տարեկան 1 տրլ 135 մլրդ ցուցանիշն ապահովվելու համար նախատեսված է եղել հունվարին հավաքագրել 77.6 մլրդ դրամ հարկ: Արդյունքում նախատեսված ցուցանիշից շուրջ 3 մլրդ դրամով ավելի է հավաքագրել, ինչը խոսում է այն մասին, որ դրական զարգացումներ կան նաև հարկահավաքման ոլորտում: Նույն միտումը դրսևորվել է նաև փետրվար ամսին, երբ նախատեսված 80 մլրդ դրամի փոխարեն հավաքագրվել է 83.6 մլրդ դրամ: Նշենք, որ մարտին ևս ակնկալվում է, որ հարկերի հավաքագրումը ևս ծրագրվածից ավելի կլինի:

Այսպես՝ 2017 թվականի առաջին երկու ամիսները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համադրելու դեպքում կստանանք շուրջ 15 մլրդ դրամի հարկերի հավաքագրման աճ:

Սեդա Ադամյան

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ