25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ժողովուրդն ասում է՝ պարո՛ն Ծառուկյան, այս անգամ հետ չկանգնես»

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում   «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հանդիպելով դիլիջանցիների հետ՝ ասաց ՝ շատերը մոտենում են իրեն ու ասում՝  Ծառուկյա՛ն, էս անգամ հետ չկանգնես:

«Ես այն անգամ հետ կանգնեցի, քանի որ հեղափոխություն էր, արյուն էր թափելու:

Եթե հետ չկանգնեի, քաղաքականության իմ էջը չփակեի, տանելու էր արյունահեղության, ու ոչ թե 1, 5, 10 մարդ, այլ 1000, 2000, 3000: Ինձ ամեն տեղ ժողովուրդն ասում է՝ պարո՛ն Ծառուկյան, այս անգամ հետ չկանգնես: Ծառուկյանը չէր կարող ինքն իրեն փրկելու համար քայլ կատարեր, տեսնելով ու զգալով ժողովդրի հավատը: Չէի կարող ասել՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք, ինձ ուզում են ստուգել: Ասել եմ իմ ժողովրդի մատից արյուն չթափի», – մանրամասնեց Ծառուկյանը:

Ծառուկյանը շեշտեց՝ անցյալ ընտրություններում իերն առաջարկել են  պաշտոն, 5 նախարարություն եւ 4 մարզպետ , բայց դա պետք չի եղել Ծառուկյանին:

«Ես այդ ժամանակ ասացի, որ եթե մենք չենք կարողանալու ին-որ բան փոխենք, դա մեզ պետք չէ: 500 հազար ձայն էինք հավաքել, բայց ես հրաժարվեցի: Եվ մեր նախարարներն ու մարզպետներն անմիջապես հրաժարվեցին: Արժանապատիվ մարդիկ միանգամից դիմում գրեցին, դուրս եկան: Այնպես, որ այսօրվա վիճակի համար մենք մեղավոր չենք, ղեկավարողը մենք չենք եղել ու մեր կաշին փրկելու խնդիր էլ չունեինք»,- շեշտեց  Գագիկ Ծառուկյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ