06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարկայինը չի մտել, չի նեղել, չի ճնշել. Արա Բաբլոյան

«Իրականում քաղաքական կամք է պետք ունենալ` նման փոփոխություններն իրականացնելու համար: Վստահ եմ, որ բոլորդ հետևում եք մեր կառավարության որոշումներին, քայլերին, և ես չեմ ուզում ձեզ քարոզել, ուղղակի փաստերն եմ արձանագրում»,-այսօր Շենգավիթ վարչական համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված թեկնածու Արա Բաբլոյանը:

«Մենք լավ ենք հասկանում մեր պատասխանատվությունը, որովհետև մեր վրա դրված է շարժիչ ուժը երկրի` մարդը»,-նկատեց նա:

Արա Բաբլոյանը հավելեց, որ վարչապետը ցույց տվեց, որ զարգացումների ու փոփոխությունների համար պետք է ունենալ ծրագիր, լավ թիմ ու դրանով առաջ գնալ: «Նոր թիմը ոչ բոլորն են, որ կարողանում են նույն թափով աշխատել, որ վարչապետն է առաջ տանում, բայց տանելով լոկոմոտիվ կերպով կարողանում ենք առաջընթաց տեսնել»:

Որպես առաջընթաց նա մատնանշեց սա. «Այս 2 ամիսների ընթացքում մենք տեսնում ենք 16 միլիարդ հավելյալ մուտք, գործարարները կարող են խոստովանել, որ հարկայինը չի մտել, չի նեղել, չի ճնշել»: Ապա նա հորդորեց տալ ձայնը մի կուսակցության, որ հրավիրել է մարդուն գալ ոչ թե պաշտոնի, այլ նպատակի համար:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ