Ղարաբաղյան կլանում իրենք իրենց մեջ գիտեն. Առավոտ
«Իգլայի» հրթիռներով միայն ինքնաթիռ ու ուղղաթիռ են խփում, հատուկ կոդեր ունի, հասարակ բան չի, էլի։ Այդ սարքը, եթե նշանառությունը սխալ էլ պահես, գնում, կպնում է թիրախին»,- անդրադառնալով Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Սամվել Բաբայանը ձերբակալվել է Վրաստանից Հայաստան «Իգլա» հրթիռների համալիրի տեղափոխման փորձի համար։
Թե ինչ նպատակով կարող էր Սամվել Բաբայանը «Իգլա» Հայաստան բերել, պարոն Խուդավերդյանը դժվարացավ պատասխանել. «Ղարաբաղյան կլանը նույն գործունեության մեջ եմ տեսնում, մեզ՝ հայերիս, նման չեն, որ իմ էշը սպիտակ է, խրուստալ է, օրը յոթ անգամ կաթ է տալիս, այդպես չէ, իրենք իրար մեջ գիտեն։ Իրենց մոտ ամեն մի բարձրացում ու գահավիժում այլ կերպ է կատարվում»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: