Մենք դաշնակիցներ ենք. Զոհրաբ Զոհրաբյանը՝ Տիգրան Ուրիխանյանի մասին
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ ընդհարում է տեղի ունեցել «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուների՝ Զոհրաբ Զոհրաբյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցների միջև
Անդրադառնալով այս տեղեկություններին Զոհրաբ Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում․ դրանք պարզապես հերյուրանքներ ենք: Մենք դաշնակիցներ ենք, նույն գաղափարախոսության կրողներ: Մեր կամ մեր կողմնակիցների միջև որևէ վիճաբանություն չի եղել: Ընդհակառակը, մենք ենք բոլորին խոհեմության կոչ անում, խնդրում, որ օրենքի տարին համահունչ քարոզարշավ անցկացնեն՝ զերծ մնալով տհաճ միջադեպերից և սանդրանքներից»։