20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Քյաբաբ կերած, դաժան հայացքով մարդիկ էին»

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է՝ 
քարոզարշավի վերջին  օրերին ցանցային դաշտում քաղաքական ուժերի միջև  պատերազմն ու միմյանց դեմ պայքարը կուժեղանա:

«Քաղաքական քարոզչությամբ զբաղվող թիմերը շատ դեպքերում կապ չունեն քաղաքական ակտիվի հետ: Մեկ էլ տեսնում ես, կաշվե պայուսակների խանութը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է քաղաքական որևէ ուժի գովազդ, որն աշխատում է այդ կուսակցության դեմ: Սխեման այսպես է, գումար են տալիս, ասում են՝  գնա տղա ջան, մի բան արա, որ լավ լինի մեզ համար, տղան էլ ոնց կարողանում է անում է, իրենց համար էլ վատ է լինում»,-նշեց  Մարտիրոսյանը:

Մեդիատիրույթից դուրս՝ դրսում ևս պաստառներ կան. դրանց մեջ կան որոշնրը, որ դրեկան ռեակցիա կարող են առաջացնել:

«Հիշենք նախորդ ընտրությունների պաստառները, քյաբաբ կերած, դաժան հայացքով մարդիկ էին, շատ դեպքերում նույնիսկ դիզայներները դժվարանում էին նրանց թշերն ու փորը տեղավորել ցուցապաստառի վրա: Հիմա էսթետիկ դեմքեր են, գուցե լավ է, բայց չպետք է տարվել դրանով»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ