«Մի՛ զրկեք որևէ մեկին ընտրության հնարավորությունից»
Հեռավոր Սարաևորից եմ հետևում Հայրենիքում ընթացող քաղաքական պայքարին։ Հեռվից ամեն բան այլ կերպ է ընկալվում: Էս ինչի՞ մասին է ձեր կռիվը, սիրելի տիկնայք և պարոնայք։ Գոնե թե հեռվից ամենևին էլ լավ չի ընկալվում։ Ծրագրային կռիվ չի երևում, աուու։ Ծրագիր. ընդամենը ապագա 5 տարիների` 2017-ի հունիսի 1-ից մինչ 2022-ի մայիսի 31-ը: Այլ պարագայում ցանկացածին տրված իմ խորհուրդը լինելու է անձնական համակրանքի հիման վրա: Ես չեմ ցանկանում ասել ընտրեք սրան, քանի որ ինքը ձեզ դուր է գալիս: Անձի հանդեպ սերը և ատելությունը ընդամենը մեկ վայրկյանի հեռավորություն ունեն: Մի՛ գնացեք այդ մեկ վայրկյանի հետևից: Քարոզե՛ք ձեր ծրագիրը: Ներկայացրե՛ք ձեր այլընտրանքը: Մի՛ զրկեք որևէ մեկին ընտրության հնարավորությունից: Այլ պարագայում միշտ ուրիշի գեղեցիկ, տգեղ, վատ, լավ, խորը, մակերեսային, մանիպուլյատիվ, տեղին, փաստարկված, սուտ, ընկալված, ուղիղ միտքն ու խոսքն եք քննարկելու, բայց ոչ ձեր սեփականը:
Եթե ծրագիր, համակարգված տեսլական և ոչ թե դիսկրետ ինչ-որ կետեր, ընդհանրացված պատկերացում ու դրան հասնելու ճանապարհի տեսանելիություն ունեք ընդհանրապես։
Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը: