25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք միշտ պատասխանատու ենք եղել մեր գործողությունների, մեր քայլերի համար․ Տարոն Մարգարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպությունների անդամների հետ հանդիպումները:

Հերթական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպության ակտիվի և տվյալ տարածքում կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների հետ էր: 

Անդրադառնալով ԱԺ առաջիկա ընտրություններին, Տարոն Մարգարյանը ներկայացրել է հիմնական այն սկզբունքները, որով թիմն այսօր հաստատուն քայլերով գնում է առաջ:

«Մեր ծրագիրը ներկայացնելիս ես միշտ շեշտում եմ, որ Հանրապետական կուսակցությունը խոստումների փոխարեն իր կատարած աշխատանքով է ներկայանում մեր բնակիչներին: Եվ դա իրո՛ք այդպես է, քանի որ բոլոր այն ծրագրերը, որոնք մենք կյանքի ենք կոչել վերջին տարիներին, եղել են մեր համաքաղաքացիների աչքի առաջ ու արժանացել են հենց նրա՛նց գնահատականին:

Ու երբ մարդն իր մեջ վերլուծում է այդ ամենը, ինքն էլ է համոզվում, որ մեր ծրագիրը իրատեսական է և երկրի համաչափ զարգացման ու տնտեսության առաջընթացի ապահովման մեր տեսլականն էլ հստակ է:Ասել եմ ու էլի կասեմ, Հանրապետական կուսակցությունը քաղաքական այն ուժն է, որը երբեք չի խուսափել պատասխանատվությունից: Մենք միշտ պատասխանատու ենք եղել մեր գործողությունների, մեր քայլերի համար և հետագայում էլ պատասխանատու ենք լինելու մեր երկրի առաջընթացի ու անվտանգության ապահովման համար,- նշել է Տարոն Մարգարյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ