13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Այս պառլամենտն ավելի բեժ-բեթար է լինելու, քան նախորդը»

«Քարոզարշավը շատ վատ է ընթանում. արյունահեղություն, ֆիզիկական ճիշումներ: Էս ի՞նչ քարոզարշավ է, սա խուլիգանական միջոցառում է: Սա քարոզարշավ կոչել չի կարելի. Այն բիրտ ուժի մրցակցություն է: Ով ավելի բիրտ ուժ կիրառի, ավելի շատ փող կներդնի գործի մեջ, նա էլ կհաղթի», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին:

Վերջինս շեշտեց՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից և ո՛չ մեկի ծրագիրը մեր երկրի համար չի ապահովի թռիչքային զարգացում:

«Ծրագրային առումով ասեմ՝ չեմ լսել մի ծրագիր, որը ցույց տալիս՝ ինչպես դուրս գանք այս վիճակից: Դե, ծրագրերում լավագույն դեպքում առաջանում են մի քիչ նամուսով լինել, մի քիչ քիչ գողանալ. սա մանր-մունր թերությունների մասին է: Թռիչքային զարգացում ապահովող ծրագիր ոչ մի քաղաքական ուժ չի ներկայացնում: Բայց դրա հնարավորությունը կա, դրա պոտենցիալը կա: Մենք կարող ենք թռիչքաձև զարգացում ունենալ: Իսկ այս գործընթացը խարխլում է բոլոր հիմքերը: Այս պառլամենտը ավելի բեժ-բեթար է լինելու, քան նախորդը», – եզրափակեց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ