Տարաձայնությունների թիվը հասել է մեկ-երկու հարցի. Տեր-Պետրոսյանը որոշեց խոսել
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է հարցին, թե ինչու ԼՂ հակամարտությունը չի լուծվում։
«Ով ասեց չի լուծվում, ուղղակի բանակցությունները հենց դրա համար են, որ կողմերը փորձում են որքան հնարավոր է ավելի շահեկան դարձնեն իրենց համար, և՛ Հայաստանն է պայքարում, դրա համար, և՛ Ադրբեջանն է, բնականաբար, պայքարում։ Բայց սկզբում այդ տարաձայնությունները հսկայական էին, այսօր դրանց թիվը հասել է ընդամենը մեկ-երկու հարցի»,-ասել է առաջին նախագահը։
Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, ընդհանրապես չէր մասնակցի Մինսկի խմբի աշխատանքներին։
«Սա բնական ընթացք է, էդպես է եղել բոլոր պլանների մեջ՝ և փուլայինի, և՛ փաթեթայինի և ընդհանուր։ Վերջիվերջո գալիս է մի պահ, որ կողմերն ասում են այո կամ ոչ»,-ասել է ՀԱԿ ղեկավարը։