27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբ մի քիչ մտածում ես. Տարոն Մարգարյանը` Միհրան Պողոսյանից

«Մենք խոստումներ չենք տալիս, ներկայանում ենք մեր կատարած աշխատանքով, մեր տեսլականով, մեր հստակ, իրատեսական ծրագրերով։ Հիմքերը ստեղծված են, մնում է, երբ ժամանակը գա, և մեր քաղաքացու համար տեսանելի դառնան դրանք»,-այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Տարոն Մարգարյանը:

Նրա համոզմամբ՝  այս ընթացքում շատերն են խոստումներ տալիս, բայց եթե մի քիչ մտածում ես, հասկանում ես՝ դրանց տակ ոչինչ էլ չկա։

Ինչ վերաբերում է թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Միհրան Պողոսյանին, ում հետ նույն ընտրատարածքում առաջադրված է նաև քաղաքապետի աներորդին՝ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն, ապա Տ. Մարգարյանը հերքեց, թե տարաձայնություններ կան իրենց միջև. «Հանրապետականներն այն տեսակը չեն, որ ընտրություններով իրար հետ չխոսեն: Միհրան Պողոսյանն իմ վաղեմի ընկերն է»,- ասաց նա։

Հարցին, թե որտեղ է տեսնում Միհրան Պողոսյանին՝ Կառավարության կազմում, խորհրդարանում, նա պատասխանեց. «Մենք բազմաթիվ անգամ ասել ենք՝ թիմը բազմաշերտ է, բազմակողմ է և ներկայացնում է հասարակության բոլոր կողմերը: Մենք սոցհարցումների հիման վրա առաջարկել ենք ռեյտինգային թեկնածուներին:

Այդ իսկ պատճառով Պողոսյանը կհայտնվի ԱԺ-ում, թե ոչ, դա կախված է վստահության քվեից»: Նա նաև ասաց, որ Մ. Պողոսյանին կառավարության կազմում չի տեսնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ