12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

«Զոռբաների հետ գլուխ չեն դնում»

«Հետընտրական թեժ զարգացումներ կլինեն միայն մի դեպքում. քաղաքական դաշտում պիտի լինի մի ուժ, որն ունի բարոյականություն, որին ժողովուրդը կվստահի, հույսը կդնի այդ քաղաքական ուժի վրա: Առաջին անգամն է, որ դժվարանում եմ ասել՝ ում պիտի ձայն տամ: Երեսուն տարի է, ինչ քաղաքականության մեջ եմ, բայց չեմ կողմնորոշվում: Չարիքի փոքրագույնն եմ փնտրում: Իհարկե, ես ինձ համար գտել եմ այդ քաղաքական ուժը, բայց մարդկանց պարզ երեսով, առանց ամաչելու՝ չեմ կարող ասել՝ այ է՛ս ուժին կընտրեմ», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ ընդգծելով՝ ամենայն հավանականությամբ, ընտրություններից հետո մեծ ցույցեր չեն լինի:

«Ընտրություններից հետո մեծ ցույցեր չեն լինի, քանի որ ժողովրդի կողմից ընտրյալ, ժողովրդին հույս ներշնչող մի ուժ չկա, որ նրան ձայն տան, հետո զռա, որ ընտրությունը կեղծվել է: Ո՞ւմ համար ժողովուրդը կանգնի, գլուխ դնի: Հիմա մենակ ընտրակաշառքից են խոսում: Հույս ու վստաություն չկա: ժողովուրդն էլ ի՞նչ պիտի անի: Ընտրողին ճնշում են: Զոռբաների հետ գլուխ չդնելով՝ ժողովուրդն ասում է՝ հա, կգնամ կընտրեմ: Զոռբաների հետ գլուխ չեն դնում մարդիկ: Հիմա մեր միակ հույսն այն է, որ գոնե մի փոփոխություն լինի, այս մարդակերությունը պիտի վերանա», – եզրափակեց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ