«Մարդիկ ուզում են տուժողի կողքին լինել»
«Եթե հինգ բալանոց համակարոգով գնահատելու լինեի նախընտրական քարոզարշավի ընթացքը՝ չորս կգնահատեի: Բռնություն, արյունահեղություն… ա՛յ այս դեպքերի համար է, որ հինգի չի հասնում: Ակնհայտ է, որ բռնություններ են լինում: Սկզբից մի բան արված չի եղել, մի բան թերի է եղել ի սկզբանե, և դրա համար այսօր ունենք այս վիճակը», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ազատ Արշակյանը ընդգծելով՝ նախընտրական քարոզչության ընթացքում վեճեր ու կռիվներ հրահրողներն իրենց վստահ են զգում:
«Ինքնաբուխ, իրենց նախաձեռնությամբ այդպիսի բաներ են սարքում, քանի որ գիտեն, որ կխրախուսվեն ու չեն պատժվի: Իսկ եթե իմանային, որ կպատժվեն, եթե նման բաներ հրահրեն, չէին գնա այդպիսի քայլերի, արդյունքում քարոզչությունն ավելի արդյունավետ կլիներ: ՕՐՕ-ի վրա էլ է հարձակում եղել. այդ միջադեպերից հետո մեզ համակրողները շատացել են: Մարդիկ ուզում եմ տուժողի կողքին լինել: Ցավալի է, բայց, չկա չարիք առանց բարիք: Ամեն դեպքում, ցավալի է, որ քարոզարշավի ժամանակ նման տհաճ միջադեպեր են գրանցվում. այդպիսի մարդիք միկրո-բռնակալներ են և գավառամիտ. այդպիսիք Հայաստանը հետ են մղում», – ընդգծեց Ազատ Արշակյանը: