20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Երթին տուժած կա. կառավարությունը չպատասխանեց

Երեւանի կենտրոնով ի հիշատակ «Հաց բերողի» ՝ Արթուր Սարգսյանի երթի ժամանակ  մի կնոջ ուս է վնասվել:

Ազատության հրապարակից դուրս գալուց հետո երթի մասնակիցները փակեցին  Մաշտոցի պողոտան: Երթն ուղեկցող ոստիկանների եւ ցուցարարների միջեւ ընդհարում է եղավ : Ակտիվիստներն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցություններ վարեցին, որի ընթացքում Օսիպյանին հայտնեց, թե Լաուրա անունով մի կնոջ ուս է կոտրվել:

Կառավարության շենքի  մոտ երթի մասնակիցները չկարողացան հասնել: Շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ կային:

Երթի մասնակիցները շարժվեցին  դեպի Գլխավոր դատախազության և Արդարադատության նախարարության շենքի  մոտ, որտեղ պահանջեցին այդ գերատեսչությունների ղեկավարների հրաժարականը: Ոստիկանները թույլ չտվեցին նրանց մոտենալ դատախազության եւ արդարադատության շենքերին:
Հիշեցնենք, որ երթի մասնակիցները պահանջում են թույլ տալ Արթուր Սարգսյանին հուղակավորել Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ