11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արթուր Սարգսյանի դիահերձումը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել.Հետք

Այսօր նշանակված էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիահերձումը, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները քիչ առաջ միջնորդել են այն հետաձգել: Նպատակը այդ պրոցեսում միջազգային անկախ փորձագետների ներգրավման ապահովումն է:  

«Համապատասխան սառեցման ռեժիմ ապահովելու պայմաններում դին կարելի է պահպանել մինչև շաբաթ: Ըստ մասնագետների, դա չի հանգեցնի հյուսվածքների այնպիսի քայքայման, որn անհնարին կդարձնի անհրաժեշտ հյուսվածքաբանական հետազոտությունների կատարումը: Ուստի, միջազգային անկախ փորձագետների մասնակցությունն ապահովելու համար միջնորդել ենք ևս մի քանի օրով հետաձգել դիահերձման կատարումը»,- «Հետքին» փոխանցել է  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: 

Նա տեղեկացրեց, որ միջազգային անկախ փորձագետների մի ամբողջ ցանկ են ուղարկել Քննչական կոմիտե՝ միջնորդելով ապահովել նրանցից երկուսի ներկայությունը: 

Մանրամասները՝ այստեղ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ