Հունական հասարակական կազմակերպությունների միությունը կսատարի ՀՀԿ-ին
Այսօր մարտի 18-ին Երևանում տեղի ունեցավ Հունական հասարակական կազմակերպությունների միության հաշվետու ժողովը: Օրակարգում ներառված էր երկու հարց: Միության վարչությունը ընդունեց միության նախագահ Արկադի Խիտարովի 2016թ հաշվետվությունը: Երկրորդ հարցն էլ միության մասնակցությունն է ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին:
Հաշվի առնելով` Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետական կուսակցության երկարատև և արդյունավետ համագործակցությունը , ՀՀԿ-ի ներդրումը 2015թ մարտի 24-ին Հայաստանի հանրապետության Ազգային Ժողովում Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանության Ճանաչման գործում ,ինչպես նաև միության վարչության անդամ Էդուարդ Շարմազանովի ներգրավումը Հայստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում միությունը որոշեց.
Ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններում սատարել և աջակցել Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը:
Հունական հասարակական կազմակերպությունների միության