300 հոգուն պետք է վռնդել իշխանությունից. Ազատ Արշակյան
«300 հոգի թալանու են երեք միլիոն Հայաստանի քաղաքացիներին: Վերջ թալանին նշանակում է՝ վերջ թալանչիներին: Պետք է այդ 300 հոգուն վռնդել իշխանությունից: Կեցցե Հայաստանը ու դուք եք Հայաստանը»,-այսօր՝ մարտի 18-ին Վարդենիսում հրավիրված հանդիպման ժամանակ, ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին սատարող, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Արշակյանը նշեց, որ ինքը պատգամավորության թեկնածու չէ, սակայն իր համար միակ վստահելի դաշինքը, որը երկիրը դուրս կբերի այս վիճակից «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է:
Սեյրան Օհանյանը կրկին անգամ ընդգծեց, որ ինքը միայն ու միայն ժողովրդի մասին է մտածում: