25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Նիդերլանդներում հայատյաց արտահայտության հեղինակին

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Նիդերլանդների դատարանի կողմից Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի վերաբերյալ կայացված դատական վճիռը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հայտարարություն է կատարել:

««Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտությունը չի կարող տեղ գտնել Եվրոպայում` Նիդերլանդներում: Այն հստակ ուղերձ էր նրանց, ովքեր աջակցում ենք բռնությանը, ատելությանը լինի այն Շվեդիայում, Նիդերլանդներում, թե մեկ այլ տեղ: Մենք պետք է զգուշավոր լինենք այս հարցում: Ազատ խոսքի արտահայտման պատրվակով ոչ մի ադրբեջանցի կամ թուրք չի կարող նման հայատյաց արտահայտություններ անել: Մենք կարող ենք շնորհավորել մեր նիդերլանդացի գործընկերներին այդ հարցը դատարան ուղարկելու և դրան լուծում տալու համար»,-նշել է Կարապետյանը:

Ալմելո քաղաքում մարտի 3-ին տեղի է ունեցել Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Աշկինը մեղադրվում էր հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» կոչը։ 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելոյում տեղի է ունեցել հանրահավաք, որին հիմնականում մասնակցում էին թուրքեր և որն ուղղված էր Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։ Նիդերլանդների դատարանը մեղավոր է ճանաչել հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ