27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ճարեք, խնդրում եմ, վարկային ռեսուրսներ` 1-2 տոկոսանոց». բանկերի միության նախագահը` քաղաքական գործիչներին

Քաղաքական ուժերը մարտի 5-ից սկսած ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը: Շատ ուժեր շեշտադրումներ են անում հենց բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքների վրա: Օրինակ` «Ծառուկյան» դաշինքի ծրագրում գրված է, թե առաջնային կետերից մեկն է` պետության կողմից վարկավորել և խրախուսել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին: Գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3-5 %-ի շեմը:

Իսկ «Հայկական վերածնունդն» էլ ասում է, թե իշխանության գալու դեպքում այսպես է անելու.

.Բանկային համակարգի զարգացման նոր ռազմավարության մշակում, վարկավորման տոկոսադրույքների կտրուկ կրճատում, գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից վարկերի սուբսիդավորում այն հաշվարկով, որ վարկային տոկոսադրույքը չգերազանցի տարեկան 10% դրամային վարկավորման շեմը, որից մինչև 5%՝ պետության սուբսիդավորմամբ:

.Հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարանների ձեռք բերման ժամանակ կանխավճարի վերացում, առնվազն 20-30 տարվա վարկավորման մեխանիզմների ապահովում՝ երիտասարդ ընտանիքների համար ցածր տոկոսադրույքով և պետության միջոցներով սուբսիդավորման ապահովմամբ:

«Ազատ դեմոկրատների» ծրագրում ասված է` Բանկային վարկերի վեղաժամկետ մարում վարկառուների կողմից առանց տոկոսավճարների և տույժերի։

Henaran.am-ը Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանից հետաքրքրվեց, թե արդյոք  հնարավոր է վարկերը տրամադրել ավելի նվազ տոկոսադրույքով: «Անհնարին ոչինչ չկա, բայց հենց այդ անձանց ես ուղղում եմ իմ խնդրանքը` ճարեք, խնդրում եմ, վարկային ռեսուրսներ` 1-2 տոկոսանոց, բանկերը ձեզ կտրամադրեն վարկեր` 4-5 տոկոսանոց:  Փորձեք, տեսնեմ, թե ինչպես եք գտնելու»:

Ս. Ճզմաչյանը նշեց, որ բանկերը հիմա շատ իջեցրել են տոկոսադրույքները: «Եթե չգիտեն այդ պոպուլիստական ոճով աշխատող քաղաքական գործիչները, որ սուտ բաներ են խոսում ուղղակի, իրանցից դուրս դուրս են տալիս, նրանք խոսում են այն բանի մասին, որի մասին կմոռանան արդեն իսկ ապրիլի 2-ից հետո, իսկ եթե հանկարծ այնպես էլ ստացվի, որ այդ պոպուլիստները իշխանություն ունենան, ընդհանրապես կոտրած տաշտակի առաջ կկանգնենք»,-նկատեց նա:

Բանկերի միության նախագահի խոսքով` 8-9 տոկոսով վարկեր են տրվում տալիս, որը չտեսնված բան է: «1-2 տարի առաջ մենք չէինք էլ կարող երազել այդ մասին, իսկ հիմա գոյություն ունեն մինչև անգամ հիպոթեքային վարկեր կամ, օրինակ, տարբեր արտադրությունների համար նմանատիպ տոկոսադրույքով տրամադրվող վարկեր:

Գյուղատնտեսական վարկեր ունենք, որ կառավարության աջակցությամբ տրամադրվում են, այսինքն` բանկը տալիս է 12 տոկոսով, բայց 4 տոկոսը սուբիսդավորում է կառավարությունը»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Կենտրոնական բանկն էլ է այս ուղղությամբ քայլեր կատարում, որ հնարավոր լինի իջեցնել այդ տոկոսադրույքները: Ի դեպ, նա ասաց նաև, որ տրվող տոկոսադրույքների թվով մեր ցուցանիշներն այդքան էլ բարձր չեն, 170 երկրների մեջ մոտավորապես 90-րդն է ՀՀ-ը, այսինքն` կան 90-ից ավելի երկրներ, նաև ճանաչված ու զարգացած երկրներ, օրինակ` Բրազիլիան, Արգենտինան, որ ավելի բարձր են այս ցուցանիշներով:

«Մենք ադպիսի վատ վիճակում չենք, ուղղակի ռուսը մի լավ ասածվածք ունի, ասում է` «Не так страшен чёрт, как его малюют»»:

Բացի այդ Ս.  Ճզմաչյանն ընդգծեց, որ բանկային համակարգում գործող բոլոր 17 բանկերն էլ  աշխատում են հնարավորինս տոկոսադրույք իջեցնել, քանի որ բանկային համակարգում այսօր պայքար է գնում հաճախորդի համար: «Քանի որ հաճախորդներ թիվն է քիչ, տնտեսությունն է թույլ, և այդ պայքարը ո՞նց պիտի տանենք, բնականաբար, չենք ասելու` եղբայր ջան, արի. մեզ մոտ մեզ մոտ լավ է, ոչ: Տոկոսադրույքը պիտի պակասեցնենք, ասենք` մենք ավելի լավ պայմաններ ենք առաջարկում, ավելի երկարաժակետ վարկեր կտանք»: Նա նկատեց, որ պոպուլիստները մարդկանց ուշադրությունն են հրավիրում հիմնականում սպառողական վարկերի վրա, որոնք ունեն բարձր տոկոսադրույք, բայց չեն էլ կարող չունենալ, քանի որ առանց գրավի վարկեր են տալիս հիմնականում: «Աչքերը փակ տալիս են, ասում են` եկեք, էստի համեցեք, մեզնից վարկ վերցրեք: Այս վարկերի վերադարձելիությունը դժվար է, ռիսկը շատ մեծ է, իսկ ինչքան տրված վարկի ռիսկը մեծ է, այնքան բարձր է տոկոսադրույքը: Հիպոթեքային, գյուղատնտեսության ու առավել ապահովված վարկերը, միանշանակ, 2 անգամ պակաս են, քան սպառողական վարկերը»,-եզրափակեց Բանկերի միության նախագահը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ