20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Փոլադ Բյուլբյուլօղլին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն ընտրվելու չափազանց փոքր շանսեր ունի

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Փոլադ Բյուլբյուլօղլին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն ընտրվելու չափազանց փոքր շանսեր ունի

Առաջարկում եմ լուրջ չընդունել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլուի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու հավանականության մասին լուրը։

Այս պաշտոնը զբաղեցնելու համար արրդեն իսկ 9 թեկնածու կա առաջադրված։ Այդ թվում՝ Չինաատանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Իրաքի, Քաթարի և այլ պետությունների ներկայացուցիչներ։ Թե որքանով է Ադրբեջանը մրցունակ այս ցուցակում, թողնում եմ ձեր հայեցողությանը։ Արաբական ու ֆրանկոֆոն երկրները չեմ կարծում քվեարկեն Ադրբեջանի թեկնածուի օգտին։ Նաև վստահ եմ, որ այս օրերին ՄԱԿ-ում գտնվող Նալբանդյանի օրակարգում Բյուլբյուլօղլուի թեկնածությունը վերջնական թաղելու հարցը կա։ Ընտրությունները նախատեսված են ապրիլի 27-ին։ Ուզում եմ հիշեցնել, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայիս ղեկավար Բոկովան՝ Մեհրիբանի ընկերուհին, ոչ պակաս ադրբեջանամետ է, քան Բյուլբյուլօղլին։ Ի դեպ Հայաստանի Նախագահի և ԱԳ նախարարի վերջին շփումներից կարելի է մոտավորապես ենթադրել, թե Հայաստանն ում օգտին է պատրաստվում քվեարկել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ