20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հաց բերողի մահը կարող է ընդվզում առաջացնել

«Բարոյական իրավունքը քաղաքական կատեգորիա չի»,-այսօր՝ մարտի 17-ին հրավիրված քննարկման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այս կամայականությունները սկսվել են 1989 թվականից:

«Եղեն են քաղաքական սպանություններ ու մահ: Դեռ ոչ ոք չի պատժվել: Հիմա մենք գիտենք, որ նման դեպքերում պետք է դիմել Եվրոպական դատարան: Ես համոզված եմ, որ Արթուրի դեպքում  էլ այս ճանապարհը կանցնեն իրավաբանները: Մեր ճանապարհը դժվար ու մենք պետք է այն անցնենք ու տա Աստված առանց նման զոհերի»,-ընդգծեց իրվապաշտպանը:

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վարդան Հարությունյանն էլ ընդգծեց.

«Քաղաքական դաշտում հանցանք գործած մարդիկ միշտ պատժվում են: Ժամանակի դատաստանը և ժամանակի պատիժը շատ ավելի դաժան է լինում:
Չեմ կարողա ասել այս մահին ինչ իրադարձություններ կհաջորդեն»,-նշեց Հարությունյանը և հավելեց.«Մականուն ունենալը վատ բան չի ու Արթուրը իր կյանքով վաստակեց իր մականունը: Նայեք շատ քաղաքական գործիչների մականունները ու նայեք էս մարդու մականվանը: Մեր քաղաքական գործիչները իրենց մականուններից ամաչում են: Արթուրը արժանապատվորեն անցավ իր ճանապարհը ու վաստակեց իր անունը»,-եզրափակեց Վարդան Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ