Չեն թփրտա
ՀՀ կառավարության մարտի 16-ին կայացած նիստը մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած վարաչպետի հանձնարարականներով, որոնցից առաջինը վերաբերում էր մատակարարվող նավթամթերքի որակին:
Վարչապետի խոսքով՝ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որակական խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում:
«Նշված խնդիրները հաճախ պայմանավորում են վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով՝ գործադիրի ղեկավարը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն, համապատասխան թույլտվություններ՝ ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատման վերաբերյալ, հաշվի առնելով ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:
Վարչապետը նաև հնաձնարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ քննարկել և մշակել այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և կանխարգելելու հստակ մեթոդաբանություն: