«Համացանցը որքան որ օգտակար է, այդքան էլ վտանգավոր է»
Այսօր՝ Սպառողների միջազգային օրվա կապակցությամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Արման Մուրադյանը նշեց՝սպառողների հիմնական մասն օգտվում է սոցցանցերից կամ առցանց գնումներ է կատարում, ուստի այս առումով կարևոր է այս ոլորտում պահպանել անվտանգությունը:
«Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Մելիտա Հակոբյանն էլ իր հերթին ընդգծեց՝ համացանցը որքան որ օգտակար է, այդքան էլ վտանգավոր է, ոքանի որ ինչքան տեխնիկան զարգանում է, այնքան շատ են հաքերները մտածում, թե ինչպես վնասեն օգտատերերին: «Չի կարելի ամեն ինչ գրել՝ ինչ գույնի զգեստ հագա, որ խանութը մտա և այլն»,-ասաց նա:
Ասուլիսին ներկա՝ «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Ռուբեն Հայթայանն էլ շեշտեց՝ սպառողների 40-50 տոկոսն իր իրավունքները լավ գիտի։
«Պետք է նշեմ, որ տարիքով կանայք ավելի հետևողական են, քան երիտասարդները, որոնք ավելի կրթված են և տեղեկացված իրենց իրավունքներից», – ընդգծեց Ռ․ Հայթայանը։