20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Եթե որևէ մեկը գիտի՝ ոնց նվազեցնի գազի գինը, թող գաղտնիքը չպահի. վարչապետ

Հանրապետական կուսակցության քարոզարշավը Նոր Նորքից հետո շարունակվեց Նորք Մարաշում: Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե 2017թ-ին արդյոք սպասվում է արդյոք գազի գնի նվազեցում և արձանագրեց, թե իհարկե ոչ նշանակալի չափով նվազեցվել է: «Նշանակալի է, թե նշանակալի չէր, հարաբերական է: Կարծում եմ՝ նշանակալի էր, քանի որ սոցիալապես անպահովների համար 146դրամից դարձավ 100 դրամ, իսկ ոչ սոցիալական անապահով խավի համար 146դրամից դարձավ 139 դրամ»,-ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ գազի գինը ձևավորվում է՝ ըստ միջազգային գների, մատակարարման գների: «Շատերն ասում են՝ ներքին մարժան չափազանց շատ է, չեմ պատկերացնում որևէ կառավարության ղեկավարի, որ շահագրգռված չէ նվազեցմանը իրենց քաղաքացիների համար: Չեք կարող բերել փաստարկ, թե ինչու դա չպետք է ուզենանք»,-ասաց նա և նշեց, թե մնացած բոլոր փաստարկները շատ դեպքերում պոպուլիստական են, ոչ իրական: «Այսօր էլ ասում եմ, եթե որևէ մեկը գիտի՝ ոնց նվազեցնի, թող գաղտնիքը չպահի, ցույց տա, ապացուցի, ու մենք դա չկիրառենք»,-ասաց Կ. Կարապետյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ