27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Թեթև տարեք»

«Թեթև տարեք, հենց այնպես որևէ մեկին չեն թողնի այստեղ հարցում անցկացնել, եթե իշխանության ցանկությամբ չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով և հայկական, և ռուսական ընկերությունների կողմից կատարված հարցումներից, որոնց համաձայն՝ իրենց դաշինքին բավական քիչ տոկոսներ են տրված: 

Նա նշեց, որ այս հարցումները իշխանության պատվերն են, ապա հավելեց, որ իրենք էլ են հարցումներ կատարել: Հարցին, թե ինչ են ցույց տալիս իրենց հարցումները, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Շատ լավ արդյունք, ուղղակի դրանք գաղտնի են»:  

Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, ապա Ա. Մարտիրոսյանը շեշտեց, որ իրենց նկատմամբ սև PR է իրագործվում: «Մեր նկատմամբ հատուկ վերաբերմունքը տեսնում ենք իշխանության կողմից, որ մենք ենք նրանց հիմնական մրցակիցը, որքան էլ չընդունենք: Հակառակ դեպքում իրենք այդ քայլերը չէին անի, ինչ-որ հիմա անում են: Այնպես որ այդ սոցհարցումները, սև PR-ը իշխանության «խաղերն» են, մենք մարդկանց հետ հանդիպում ենք ու լրիվ այլ արդյունք ենք տեսնում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ