Մեքենայում դի է հայտնաբերվել՝ բռնի մահվան հետքերով /տեսանյութ/
Երեւանի Հալաբյան փողոցում, «Արմենիա» ԲԿ-ի հարեւանությամբ, մարտի 6-ին, ժամը 1.20-ի սահմաններում 34 OQ 486 համարանիշով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում դիակ է հայտնաբերվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները դիակի զննությամբ գլխին հայտնաբերել են պատռված վնասվածքի բնորոշ հետքեր, ձախ ձեռքի մատներին այրվածքի նմանվող հետքեր:
Մեքենայի հետնամասին էլ արնանման հետքեր են հայտնաբերվել:
Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ մահացածւ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Օմար Ամարյանն է, մեքենան էլ նրանն է: Իրավապահների տեղեկություններով անհայտ մեկը Ամարյանին փորձել է հասցնել հիվանդանոց, իսկ երբ տեսել է, որ նա մահացել է, թողել է մեքենայում ու հեռացել:
Մանրամասները՝ տեսանյութում