Մահվան ելքով ավտովթար Հրազդանում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու վթարի պատճառները:
2017թ. մարտի 12-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի և նրան զուգահեռ ընթացող երկաթգծին հատող երկրորդական ճանապարհի հարևանությամբ միմյանց են բախվել «ՎԱԶ 2170» մակնիշի և «PAZ 3205» մակնիշի ավտոմեքենաները: Ավտովթարի արդյունքում «ՎԱԶ 2170» մակնիշի վարորդը տեղում մահացել է, իսկ վերջինիս ուղևորը և «PAZ 3205» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, «ՎԱԶ 2170» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանաչվել է տուժող:
Նախնական քննության տվյալներով՝ «PAZ 3205» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի եղել ալկոհոլի ազդեցության տակ: Կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
«PAZ 3205» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարցաքննվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին