25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քանի դեռ չեն գտնվել սուտ «հրեշտակները»

«Շատ նորմալ եմ գնահատում, նորմալ անցնում է ամեն ինչ, հանդարտ, շատ նորմալ պայմաններում քարոզարշավ ենք անում»,-Henaran.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության տարածքային ցուցակով Գյումրիում առաջադրված թեկնածու Մարտուն Գրիգորյանը` խոսելով քարոզարշավի առաջին շաբաթից:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների մշտական հայտարարություններին, թե ընտրողների մոտ հիասթափություն է նկատվում, նույնիսկ ընտրություններին մասնակցելու ցանկություն չկա, ապա Մ. Գրիգորյանը նկատեց.

«Այս պահի դրությամբ, որտեղ որ գնացել եմ, 2-3 հանդիպում եմ ունենում օրական, 200-ից ոչ պակաս մարդիկ են լինում հանդիպումների ժամանակ: Շատ նորմալ վերաբերմունք է, շատ նորմալ տրամադրություն է մարդկանց մոտ, բայց ամեն դեպքում կա այն, որ մարդիկ ունեն խնդիրներ, որոնք բարձրաձայնում են, ներկայացնում են, քննարկում ենք, որոշում, թե ինչպես կարելի է լուծել»:

Դիտարկմանը, թե այլ ընտրատարածքներում պաստառներ են պոկում, զենքով սպառնում են, պատգամավորի թեկնածուն պատասխանեց` Գյումրում նման բան չկա, մթնոլորտը լարված չէ: «Հանգիստ աշխատում ենք, ամեն մեկս մեր աշխատանքով ենք զբաղված, միանգամից ուզում եմ ասել, որ մենք նախաձեռնողի կարգավիճակ չունենք, որ Գյումրիում ամեն ինչ նորմալ է: Ոչ ոք թող իր վրա չվերցնի այդ ամեն ինչը, ամեն մեկը հանդարտ իր գործով է զբաղվում: Չկա մեկը, որ կարողանա կանխել կամ հրահրել Գյումրիում լարված կամ հանդարտ քարոզարշավ: Դա բացառապես ամեն մի թեկնածուի այդ հարցին ավելի լուրջ վերաբերվելու արդյունքում է, որ չենք ուզում` մեր մարզի անունը շրջանառվի ամբողջ հանրապետությունով մեկ»: 

Մ. Գրիգորյանի խոսքով` ուրախ են` յուրաքանչյուր թեկնածու` լինի ընդդիմությունից, թե իշխանությունից, այսօր կարողանում են հաշտ-համերաշխ համագործակցել: «Դեռ ամեն ինչ նորմալ է, քանի դեռ չեն գտնվել սուտ «հրեշտակները», որ իրենց շնորհիվ է, որ Գյումրիում հանդարտ է ամեն ինչ ընթանում»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Գյումրիում առաջադրված են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ՀՀԿ-ից Սուքիաս Ավետիսյանը և այլք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ