20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Երկու դեպքում

Ընտրությունների ժամանակ հաճախակի են հանդիպում դեպքերը, երբ անձինք իրենց անձնագրերը ներկայացնում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի  ստանան մուտքի  վիզա կամ անձնագիրը թողել ենմեկ այլ տեղ և ներկայանալով անձնագրային ծառայություն  պահանջում  են անձը հավաստող ժամանակավոր վկայական:

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական ԲԱՑԱՌԱՊԵՍ տրվում է 2 դեպքում,

1) երբ անձը կորցրել է անձնագիրը կամ նույնականացման քարտը և գրավոր դիմում է անձնագրային ծառայությանը (ընդ որում կորած  անձնագիրը անվավեր ճանաչելուց հետո  տվյալները  տեղադրվում են ՍԷԿՏ համակարգ),

2) երբ անձը դիմում է անձնագիրը կամ նույնականացման քարտը փոխանակելու համար և մինչեւ որը ստանալը իրեն անհրաժեշտ է նշված ժամկետով ժամանակավոր վկայական:

Այն անձինք, ովքեր պլանավորել են ճամփորդել և ընտրության օրը իրենց անձնագիրը գտնվելու էդեսպանատանը, խորհուրդ է տրվում նախապես դիմել և ստանալ նույնականացման քարտ, քանի որ այն դեսպանատան կողմից  չի պահանջվում և նույնականացման  քարտով  նույնպես  անձը կարողանալու էմասնակցել քվեարկությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ