25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մորուք Կարոն» ու ընկերները հասան արդյունքի

ԴՈՍԱՖ-ում կայացավ «Վահագն» դյուցազնադպրոցի առաջին դասը: Այսօր՝ մարտի 11-ին, Երևանի ԴՈՍԱՖ-ի շենքում կայացավ, ազատամարտիկ Մորուք Կարոյի և նրա ընկերների նախաձեռնությամբ ստեղծված «Վահագն» դյուցազնադպրոցի առաջին հանդիպումը: Առաջին դասախոսությունը կարդալու պատիվը տրվեց ֆիզիկոս-պատմաբան Համլետ Մարտիրոսյանին, ով դպրոցի սաներին ներկայացրեց աշխարհի արարման մասին պատմող հնագույն ավանդապատումները:

Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցի շրջանակներում Մորուք Կարոն նշեց, որ «Վահագն» դյուցազնադպրոցի սաներ դառնալ կարող են բոլոր ցանկացողները և սեռատարիքային սահմանափակում չկա. Դպրոցի նպատակը՝ հայոց նախաքրիստոնեական շրջանից շատ ավելի վաղ ունեցած մեր ավանդույթների և պատմության ուսուցանումն է, որին կգումարվեն նաև ԴՈՍԱՖ-ի գործառույթները. «Վահագն» դյուցազնադպրոցում կրթության մեկ շրձափուլը կտևի 10 ամիս, որի դասընթացներին մասնակցող երիտասարդներն ու պատանիները, իրենց ցանկությամբ կարող են մասնակցել, օրինակ նաև ԴՈՍԱՖ-ի հրաձգության դասընթացներին:

17238703_1461982543843379_1393805182_n17198335_1461982563843377_612574620_n17274542_1461982610510039_1114078714_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ