27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական ուժերի խնդիրներից

«Ընտրություններն աչքի են ընկնում իրենց մեղմությամբ, բոլոր կուսակցությունները հասկանում են, որ վատ վիճակում են գտնվում, քանի որ որևէ կուսակցություն կամ դաշինք պատրաստ չէր գնալ խորհրդարանական համակարգով ընտրության, պատրաստ չէր ունենալ տարածքային ցուցակներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը:
Ըստ նրա` նույնիսկ ՀՅԴ-ն, որ բավական հարուստ կենսափորձ ունեցող քաղաքական ուժ է, բավական լուրջ դժվարություն ունեցավ տարածքային ցուցակների հետ կապված: Իսագուլյանը նշեց, թե ՀԿԿ-ն շատ ավելի լավ ցուցակ ունի, քան շատ այլ դաշինքներ:

«Ելքի» մասին նա ասաց, որ այստեղ ընդգրկել են հիմնականում արևմտամետ արժեքներ ունեցող կուսակցություններ, իրենք ևս ունեցան խնդիրներ` տարածքային ցուցակների հետ կապված: «Նրանց ցուցակն ստացվել է ոչ այնպես, ինչպես իրենք կցանկանային, բայց հաշվի առնելով, որ լավ քարոզարշավ են տանում` «Ելքը» բավական լուրջ հաջողություններ կարող է ունենալ»»

«Հայկական վերածնունդը», Իսագուլյանի պնդմամբ, միակ քաղաքական միավորն է, որ 2 ու կես տարի աշխատում է այս ընտրությունների համար. «Փոխեց նույնիսկ անունը, որ վատ ասոցիացիներ չլինեն»:

ՕՐՕ դաշինքի մասին խոսելով` նա շեշտեց. «Բավական լավ վերանխավ են կարողացել ձևավորել ու նորից նույն խնդիրներն ունեն: Ու բավական հարցադրումներ կան, որ պիտի պատասխանեն, Սեյրան Օհանյանը չի կարող խուսափել, նա պիտի ասի, թե ինչու եղավ ապրիլի 4-ը, բանակի վիճակն ինչու էր այդպիսին, Րաֆֆիի պարագայում էլ բավական լուրջ խնդիրներ կան»:

«Ազատ դեմոկրատների» դեպքում էլ Գ. Իսագուլյանն ընդգծեց, որ նրանց ու «Ելքի» էլեկտորատը նույնն է, և լավ կլիներ, որ միավորվեին այս 2 ուժերը:

ԵՎ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ծրագիրը խաղաղության վերաբերյալ, նրա խոսքով, կազդի վարկանիշի վրա, սակայն մյուս կողմից էլ նա նկատեց, որ ՀԱԿ-ն ունի իր հստակ ընտրզանգվածը, նրա երկպագուները ֆանատներ են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ