20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ժողովրդին ապրանքի տեղ են դնում. նախկին ազատամարտիկը վրդովված է

«Մեր դաշինքը պայքարում է մեր ժողովրդին իրեն կեղեքողի ձեռքից ազատելու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը` նախագահ Սերժ Սարգսյանի երբեմնի մարտական ընկերը, ով անցնում էր նաեւ «Մարտի 1»-ի քր. գործով:

Նա նշեց, որ եթե ժողովրդի նախընտրած ուժն է հաղթում ընտրություններում, ժողովուրդն էլ ուրախ է լինում, բավարարված է լինում ու երջանիկ, իսկ «Հանրապետականի» «հաղթանակի» դեպքում չի կարող նման բան լինել:

Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ իրենք կարող են պայքարել եղած հիասթափության դեմ, իսկ եթե ժողովուրդն էլ հավաքվի ու իրենց տա իր ձայնը, իշխանություն էլ կփոխեն: «Մենք միայն մեկ ձայն ենք փնտրում ու անհնար դարձած իշխանափոխությունը կդառնա հնարավոր»:

Ինչ վերաբերում է ընտրակաշառք ընտրել, թե գաղափար, ապա ազատամարտիկը շեշտեց. «Ես վիրավորված եմ, մեր ժողովրդին ապրանքի տեղ են դնում, ես մի անգամ էլ եմ ասել Ձեզ, հիմա էլ կրկնում եմ, հորդորում եմ ընտրողներին չգնալ այդ քայլին, չվաճառվել, չվաճառել սեփական խիղճը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ