26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքի տարածքում

shamshyan.comը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վաչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզում մարտի 7-ին տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 17:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Սերգեյ Օդինցովը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի վարչական շենք են մտել 2 հոգի և հանքի տարածքում սպառնում են անվտանգության աշխատակիցներին:

Նրանց մոտ եղել է զենք և ներսում թաքնվել են:

Պարզվում է, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում նշված հանքի գլխավոր ինժեների տեղակալ, Գեղարքունիքի Ծովակ գյուղի բնակիչ, 44-ամյա Հարություն Հարությունյանը, նույն հանքի էքսկավատորի օպերատոր, 35-ամյա Արգամ Զաքոյանը հանքախորշերից մեկի մոտ նկատել են 2 հոգու, որից հետո իրենց մոտեցել և զգուշացրել են նրանց, որպեսզի հեռանան, քանի որ կարճ ժամանակ հետո հանքախորշը փակվելու է:

Այդ ժամանակ, երբ էքսկավատորը մոտեցել է հանքախորշին, որպեսզի փակի այն, նրանցից մեկը ատրճանակի նմանվող առարկան պահել է Ա. Զաքոյանի ուղղությամբ և սպառնալիքներ տեղացել, սակայն, երբ նկատել են, որ աշխատակիցներ են մոտենում այդ 2 անձինք դիմել են փախուստի՝ հանքախորշի ուղղությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ