38 ամյա Մելանյան բակում զինամթերք է հայտնաբերել
Առանձնատան բակում փոս փորելիս 1978 թ. ծնված Մելանյա Ա.-ն զինամթերք է գտել, որը ներկայացրել է Ոստիկանություն: Զենքի հայտնաբերման մասին ահազանգը ստացել է ոստիկանության Աշտարակի բաժինը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Մելանյա Ա.-ն ներկայացրել է կարճեցված փողով ինքնաձիգի նմանվող կրակող սարք` դատարկ պահունակով, 5.45 մմ տրամաչափի 51 փամփուշտ եւ հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, ով ձեռք էր բերել 1988-1994 թթ. ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: