24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իմ սիրտը վկայում է, որ նա գալու է.անհայտ կորած ազատամարտիկի կին/տեսանյութ/

«Կինը՝ կին է, երբ ամուսինն է կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անհայտ կորած ազատամարտիկ , սպա  Յուրի Առուստամյանի կինը՝ Զարինե Հակոբյանը:

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կանանց տոնին նվիրված  միջոցառումից առաջ Զարինե Հակոբյանը նկատեց, որ նախարարությունը միշտ աջակցել է իր ընտանիքին:

«89 թվականից ամուսինս գաղտնի կամավորագրվել է, հետո արդեն զինվորագրվել է ու սպա էր՝ դասակի հրամանատար էր: Հայոց հողի բազմաթիվ անկյուններ է ազատագրել ու պաշտպանել իր դասակով: 1994 թվականին ամուսինս արդեն Հորադիզում էր: Դասակը հայտնվել է շրջափակման մեջ ու մինչև վերջ պայքարել: Յուրայի զինվորներից մեկը փոխանցել է նրա խոսքերը՝ նահանջել չկա: Այդ մարտից Յուրան տուն չեկավ, բայց մենք սպասում ենք: իմ սիրտը վկայում է, որ նա գալու է»,-պատմեց Զարինե Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ